Փորձագետ. Ռուսաստանը չի կարող անհաղորդ մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական նախապատրաստություններին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, անկախ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը փորձում է «նույն հարթության վրա» դենլ ռուս-վրացական և ադրբեջանա-ռուսական հարաբերությունները: Սակայն, նույնիսկ անտեղյակ քաղաքացու համար հասկանի է, որ դրանց միջև մեծ տարբերություն կա»,-Analitika.at.ua-ին է հայտարարել պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Իվանովը, անդրադառնալով Մուսաբեկովի հարցազրույցին, որտեղ նա համեմատում է Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի ու Ադրբեջանի հետ:

«Եթե բացահայտ զինված ռուս-վրացական հակամարտությունից ու Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչումից հետո Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունները ակնհայտ թշնամական դարձան և գործնականաում սառեցված են, ապա ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական են և զարգանում են բոլոր ոլորտներում՝ ներառյալ ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտները: Մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ են աշխատում Ռուսաստանում և համարվում են ցանկալի օտարերկրացիներ: Կանոնավոր հանդիպումներ են տեղի ունենում բարձրագույն մակարդակում: Մրգա-բանջարեղենային պատերազմներ չեն ընթանում, Ադրբեջանի տարածքում գործում է Գաբալայի ՌԼԿ-ն: Ռուսաստանի Մխ համանախագահ է և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ: Ուստի կոռեկտ չէ համեմատել Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Դա նույնը կլինի, ինչ համեմատել ԱՄՆ հարաբերություններն Իրանի ու Թուրքիայի հետ: «Անկասկած, Ռուսաստանը չի կարող անհաղորդ մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական նախապատրաստություններին, Բաքվի մերձեցմանը ռազմական ոլորտում Իսրայելի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ: Մոսկվայի, ինչպես նաև Թեհրանի համար անցանկալի է ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը և այլ ուժերի միջամտությունը: Սակայն, այդ մասին Ռուսաստանը բացահայտ է խոսում և չի փորձում որևէ մեկին ահաբեկել: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա ղեկավարությունն իր ուղին է ընտրել արտաքին քաղաքականության ոլորտում: Գնալով ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության Ադրբեջանի հետ, նա զրկվել է միջնորդ դեր կատարելու իրավունքից Ղարաբաղի հարցի կարգավորման առումով: Ընդհանուր առմամբ, ստիպված ենք արձանագրել, որ Էրդողանի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ «զրո խնդիրներ հարևանների հետ», ձախողվեց: Ձգձգվում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման գործընթացը, լուծված չէ Կիպրոսի հարցը, գործնականում խզված են հարաբերությունները Հունաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իսրայելի հետ: Բարդ են Թուրքիայի հարաբերություններն Իրանի հետ: Շարունակվում է ռազմական և քաղաքական դիմակայությունը քրդերի հետ: Որևէ լուրջ միջամտություն ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիան այսօր ունենալ չի կարող, Իրանն ու ՀԱՊԿ դա թույլ չեն տա: Ուստի, հիմնականում, չնայած ցայտուն վերնագրին, հոդվածը փուչ է և զուրկ ապացույցներից»,-հայտարարել է փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---