Մոսկվայում հայտնի են դարձել «Նիկա» կինոմրցանակաբաշխության հաղթողները

Մոսկվայում հայտնի են դարձել «Նիկա» կինոմրցանակաբաշխության հաղթողները

PanARMENIAN.Net - Անդրեյ Սմիռնովի «Եղել է, չի եղել, մի կին է եղել» ֆիլմը դարձել է ռուսական «Նիկա» կինոմրցանակաբաշխության հայտնությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մրցանակն արդեն 25-րդ անգամ շնորհվեց ապրիլի 8-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում»:

Սմիռնովի կինոնկարն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ժապավենը պատմում է Ռուսաստանի 1909-1921թթ. կյանքի մասին, Տամբովում բնակվող գեղչկուհու աչքերով, ռեժիսորն աշխատել է ֆիլմի վրա 1987թ. ի վեր:

Ֆիլմը հաղթել է վեց անվանակարգերում, այդ թվում լավագույն կանացի դերակատարման և տղամարդու երկրոդ պլանի լավագույն դերակատարման համար, սցենարի, նկարչի աշխատանքների համար:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Անդրեյ Զվյագինցևը, որը նկարահանել է «Ելենա» ֆիլմը: Առաջին անգամ «Կնոջ լավագույն դերակատարման» համար անվանակարգում ընտրվել է միանգամից երկու հաղթող՝ Նադեժդա Մարկինան «Ելենա» ֆիլմում դերակատարման համար և Դարյա Եկմասովան «Եղել է, չի եղել, մի կին է եղել» ֆիլմում դերակատարման համար:

«Տղամարդու լավագույն դերակատարման» համար դափնեկիր է դարձել Սերգեյ Գարմաշը «Տուն» ֆիլմում դերակատարման համար: «Տարվա բացահայտում» անվանակարգում հաղթել են ռեժիսոր Դմիտրի Աստրախանը «Վիսոցկի, շնորհակալություն որ ողջ ես» ֆիլմում նկարահանվելու համար և պատանի Միշա Պրոնկոն «Սիբիր. Մոնամուր» ֆիլմում դերակատարման համար:

ԱՊՀ և Բալթիայի երկրների ֆիլմերի շարքում «Նիկայի» հատուկ մրցանակին արժանացել է վրացական «Իսկ այնտեղ թատրոն կա՞» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---