Հարավային Օսեթիայի նախագահ է ընտրվել Լեոնիդ Տիբիլովը

Հարավային Օսեթիայի նախագահ է ընտրվել Լեոնիդ Տիբիլովը

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելլա Պլիևան ՊԱԿ նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովին հայտարարել է Հարավային Օսեթիայի ընտրված նախագահ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Տիբիլովի համար քվեարկել է ընտրողների 54,12 տոկոսը: Ըստ Պլիևի, «հաղթանակի համար նախագահության թեկնածուին հարկավոր է ավելի շատ քվեներ հավաքել, քան մյուս թեկնածուն և «բոլորին դեմ» քվեներն են: «Լեոնիդ Տիբիլովը համարվում է Հարավային Օսեթիայի ընտրված նախագահ», ասել է Պլիևը:

Տիբիլովի հաղթանակն ակնհայտ էր արդեն նախօրեին և ԿԸՀ նախագահ Պլիևը շնորհավորել է նախագահության թեկնածուին:

Պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա պաշտոնական տվյալների հրապարակման 10-րդ օրը, հավանաբար ապրիլի 21-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---