Մոսկվայի Կուրսկի կայարանում ռումբ են որոնում![]() 9 ապրիլի 2012 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Կուրսկի կայարանում պայթուցիկ սարք են որոնում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Կայարանում տեղադրված ռումբի մասին հեռախոսով հայտնել է անհայտ անձը: Կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են, զննվում են կայարանի բոլոր տարածքներն ու հատվածները: Շենքից տարհանվել է վեց հազար մարդ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմը: Ստուգումը, սակայն գնացքների երթևեկության ժամանակացույցի վրա չի անդրադարձել: Վերջին անգամ Կուրսկի կայարանում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է ստացվել մարտի 28-ին: Վերջին անգամ կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են հունվարի 17-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |