«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր կահույք է ձեռք բերել Երևանի մանկապարտեզների համար

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր կահույք է ձեռք բերել Երևանի մանկապարտեզների համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի նախադպրոցական հաստատությունների վերազինման ծրագրի, ինչպես նաև «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» իր սոցիալական ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում:

Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:

Միայն 2011 թվականին տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը» ուղղել է ավելի քան 20 միլիոն ՀՀ դրամ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---