ՎիվաՍել-ՄՏՍ-ի եռալեզու «Տեսակրպակը» ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանի պատմական հուշարձանները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եռալեզու «Տեսակրպակը» ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանի պատմական հուշարձանները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ մեկնարկում է «Տեսակրպակ» նախագիծը, որի նպատակն է նպաստել Հայաստանի պատմական հուշարձանների ճանաչմանն ամբողջ աշխարհում:

Առաջին սարքը տեղադրվել է Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին, վճարելով ընդամենը 500 դրամ, տեսագրելու 1 րոպե տևողությամբ տեսանյութ և ուղարկելու այն ցանկացած էլեկտրոնային հասցեով: Սարքը տեղադրված է այնպես, որ ձայնագրելիս հետին պլանում երևում է եկեղեցին: Յուրաքանչյուր նամակում կա հղում, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ պատմամշակութային հուշարձանի մասին, և հասցեատերը հնարավորություն է ստանում տեսնելու ոչ միայն իրեն ուղարկված ողջույնը, այլև ծանոթանալու տվյալ հուշարձանի պատմությանը: Սարքը նաև հնարավորություն է տրամադրում հաղորդագրությունն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ տեսակրպակը տեսահաղորդագրությունների միջոցով հուզիչ պահերն անմիջապես նկարահանելու և ուրիշների հետ օնլայն ռեժիմում կիսելու ամենադյուրին տարբերակն է: Այն զգալիորեն կրճատում է այդ պահերը նկարահանելու և հեռու գտնվող ընկերների և ընտանիքի անդամների հետ կիսելու ժամանակը: Պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների և վայրերի մասին տեղեկություններ ստանալու այս հարմարավետ լուծումն օգնում է այցելուների մոտ ձևավորել ամուր զգացմունքային կապ պատմական վայրերի հետ»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջիկա երկու ամսում նախատեսվում է նմանատիպ ևս ութ սարք տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տարբեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:

Պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---