Մաշտոցի պուրակում այսօր նախատեսվում են սպորտային սիրողական միջոցառումներ և ֆիլմի դիտում

Մաշտոցի պուրակում այսօր նախատեսվում են սպորտային սիրողական միջոցառումներ և ֆիլմի դիտում

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում բնապահպան-ակտիվիստները շարունակում են պայքարել կրպակների ապամոնտաժման համար:

Այսօր պայքարի շրջանակում Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան ժամը 16:00 - 19:00-ը կանցկացնի սպորտային սիրողական միջոցառումներ (slackline):

Ժամը 20:00 - 21:00-ը նախատեսվում է ֆիլմի դիտում՝ «Սա է մեր հարստությունը»: Ֆիլմը ներկայացնում է Ջերմուկի տեսարժան վայրերը, զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, քաղաքի պատմական տեղեկությունները և այս ամենի հակադրությունը Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացմանը: Ֆիլմում իրենց մտահոգություններն են հայտնում Ջերմուկի գործարարները, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բնապահպանները և քաղաքի երիտասարդ ակտիվիստները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---