Պուտինի պաշտոնակալության արարողությանը օտարերկրյա պետությունների ղեկավարներ չեն հրավիրվելու

Պուտինի պաշտոնակալության արարողությանը օտարերկրյա պետությունների ղեկավարներ չեն հրավիրվելու

PanARMENIAN.Net - Ըստ ձևավորված ավանդույթի, Ռուսաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը օտարերկրյա պետությունների ղեկավարներ չեն հրավիրվում, հայտնել են Կրեմլի աշխատակազմում: Մարտի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը: Երդման արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին: Սպասվում է մոտ 1000 հյուրի այցելություն: Ավելի վաղ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը հայտնել է, որ սկզբունքային փոփոխություններ պաշտոնակալման արարողության ընթացքում չեն արվելու: Նա նաև պատմել է, որ Կրեմլի մեծ դահլիճը լիովին պատրաստ է միջոցառմանը: Կոժինը հայտնել է, որ պատրաստ է նաև երկրի Սահմանադրության օրինակը, որի վրա պետք է երդվի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---