ՀՀ նախագահն այցելել է Սարդարապատի նորաբաց ջերմոց

ՀՀ նախագահն այցելել է Սարդարապատի նորաբաց ջերմոց

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին այցլել է Արմավիր մարզի Սարդարապատ համայնքում «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերության հիմնադրած խոշոր ջերմոցը: Ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանդիպման սկզբում նախագահը խնձորի ծառ է տնկել բակում, այնուհետև ծանոթացել ընկերության իրականացրած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ջերմոցային տնտեսությունը շահագործման հանձնելու համար կատարվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, որից 600 հազարը տրամադրել է «Ամերիաբանկը, իսկ 300 հազար դոլարը սեփական միջոցներն են: «Ջերմոցի ընդհանուր տարածքը 12 հեկտար է, սակայն նախատեսվում է այն հասցնել մինչեւ 20 հեկտարի»,- ընդգծեց է ընկերության ներկայացուցիչը և ավելացրել, որ ջերմոցն ընդլայնելու դեպքում նոր տեսակի վարունգ կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Ակնկալվում է ստանալ շուրջ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի մեր հանրապետությունում:

Ջերմոցային տնտեսության ընդլայնումից հետո կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ` 130-ից 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---