«Բաց խաղ» համակարգչային առաջնությունը կhայտնաբերի ՏՏ ոլորտի նոր գիտակներին

«Բաց խաղ» համակարգչային առաջնությունը կhայտնաբերի ՏՏ ոլորտի նոր գիտակներին

PanARMENIAN.Net - «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012 թվականի առաջնությունը մեկնարկեց ապրիլի 11-ին: Այն միտված է զարգացնելու համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպմանը «Orange Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասաց, որ առաջնության հիմնական նպատակներն են աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծմանն ու կայացմանը: «Այս տարի շեշտն ավելի շատ կդրվի բջջային հավելվածների վրա, քանի որ այն արագ զարգացող ու աճող ոլորտ է Հայաստանում»,- ընդգծեց նա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` խաղային արդյունաբերությունն ամբողջ աշխարհում զարգացող ուղղություն է և կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին: «Առաջնությունը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, իսկ մասնակիցներին` իրականացնել իրենց մտահղացումներն ու մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լավագույն ՏՏ ընկերություններում»,- նշեց նա:

Այս տարի առաջնությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Այն կանցկացվի 4 փուլով ու կունենա 9-ը անվանակարգ` « Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Սցենար», «Նորարություն», «Դիզայն», «Պատանիների առաջնություն», «Լավագույն սոցիալական բջջային հավելված», «Լավագույն ժամանցային հավելված» եւ «Լավագույն կոմունիկացիոն հավելված»: Մրցանակային ֆոնդը 150-300 հազար դրամ է:

Համակարգչային խաղերի առաջնությունը չունի տարիքային և նախագծերի տիպերի ու տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Մասնակցելու համար կարելի է հայտն ուղարկել մինչեւ սեպտեմբերի 30-ը` shushanik.vardanyan@uite.org հասցեին, իսկ մինչ ապրիլի 30-ը գրանցվածները հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային խաղերի դիզայնին ու նախագծմանը նվիրված սեմինարներներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---