Նվեր Թորոսյան. Մահմեդական կազակությունը պատմական «նոու հաու» է ադրբեջանական ձևով

Նվեր Թորոսյան. Մահմեդական կազակությունը պատմական «նոու հաու» է ադրբեջանական ձևով

PanARMENIAN.Net - Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կազակական շքանշան հանձնելու տեղեկատվությանը, Հայկական կազակական ուժերի համատեղ միավորումը (ՀԿՈՒՀՄ) հրապարակել է ՀԿՈՒՀՄ գերագույն ատաման Նվեր Թորոսյանի հայտարարությունը, հաղորդում է կազակական ուժերի մամլո ծառայությունը: Դրանում մասնավորապես ասվում է. «Կազակություն ընդունելու անբաժանելի մաս է եղել և մնում քրիստոնեական հավատը:

Կազակությունը և մահմեդականությունն անհամատեղելի բաներ են»,- նշել է նա: «Իսկ մահմեդական կազակությունը, դա, ամենայն հավանականությամբ, հերթական պատմական նոու հաուն է ադրբեջանական ձևով, որը ոչ մի ընդհանուր բան չունի տոհմիկ կազակների հետ»,- ասել է Թորոսյանը:

Նրա խոսքով, կասկածելի են Ադրբեջանի նախագահի «արժանիքները» Ատամանի շքանշան ստանալու մեջ «կազակության ամրապնդման և զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ծայրահեղականության և ահաբկեչության հետ պայքարի համար», քանի որ Ադրբեջանում չկա կազակներին նվիրված ոչ մի հուշարձան, իսկ Ղարաբաղում Հեյդար Ալիևն օգտագործել է Աֆղանստանի, Թուրքիայի, Չեչնիայի ահաբեկչական խմբավորումների անդամներին, ասել է Թորոսյանը:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կազակները թույլ չեն տա մարդկանց, ովքեր շքանշաններ են հանձնում կազակության առջև հակաարժանիքների համար, արատավորել կազակի բարի քրիստոնեական անունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---