«Ոչ գրանտակեր Վանյանօղլուներին և հակահայկականությանը» պաստառներով երիտասարդները մշակույթի նախարարության դիմաց են (վիդեո)

«Ոչ գրանտակեր Վանյանօղլուներին և հակահայկականությանը» պաստառներով երիտասարդները մշակույթի նախարարության դիմաց են

PanARMENIAN.Net - «Ոչ գրանտակեր Վանյանօղլուներին և հակահայկականությանը» պաստառներով այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտ 20-ից ավելի երիտասարդներ էին հավաքվել:

Երիտասարդները շարժվել են մշակութի նախարարություն հանձնելու համար բաց նամակը, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանը ոչ մի դիվանագիտական եւ առավել եւս մշակութային կապեր չունի Ադրբեջանի հետ, ուստի պետք է առհասարակ արգելվեն նման փառատոները Հայաստանում: Մանավանդ հիմա` ապրիլ ամսին, երբ հիշում ենք Մարաղայի ջարդերը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ակցիայի մասնակից Էդգար Խաչատրյանը:

Հայրենասիրական երգեր երգելով, «ոչ դավաճանությանը», «ոչ վանյանօղլուներին» կոչերով, թռուցիկներ բաժանելով երիտասարդները հասան մշակույթի նախարարություն` հանձնելու բաց նամակը:

Մշակույթի նախարարության շենքի դիմաց բաց նամակն ընթերցելուց հետո, երիտասարդների ներկայացուցիչները պետք է հանձնեն նախարարություն, սակայն մինչ ժամը 14:00-ն այնտեղ ընդմիջում է:

Հիշեցնենք, որ Գյումրիում Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը Գեորգի Վանյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ դեսպանատնից ստացած գրանտով հերթական անգամ փորձում է անցկացնել այսպես կոչված ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Նմանատիպ փառատոները նախորդ տարիներին արդեն տապալվել են:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---