«ՀԿԵ» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը

«ՀԿԵ» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԿԵ-ի ներդրումային ծրագրի իրականացման և կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքը, երկաթուղու 1-ին եռամսյակում կատարած աշխատանքները, 2012 թ. համար բեռնափոխադրումների զարգացման հեռանկարները:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրեց Զամանլուի կամրջի վերակառուցման և շրջակա երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը, որը ներառում է վազուղիների և Շահալի, Փամբակ ու Վանաձոր կայարանների արդիականացումը:

Ինչպես նշեց Վ.Ռեբեցը, Հարավկովկասյան երկաթուղին հատուկ ուշադրություն է դարձնում սեփական արտադրական հզորությունների հիման վրա շարժակազմի արդիականացմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետն ու «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը քննարկեցին նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում լրացուցիչ համաձայնագրի կնքման ընթացքը, սակագնային քաղաքականության պետական կառավարման հեռանկարները, մասնավորապես, պետության կողմից երկաթուղու համար ոչ շահավետ սակագների փոխհատուցման հնարավորությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---