Օլիմպիադա-2020 համար Տոկիոյում 20 նոր մարզական օբյեկտ կկառուցվի![]() 14 ապրիլի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Տոկիո-2020» հայտագրման կոմիտեի ղեկավար ու Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդան հաղորդել է, որ Օլիմպիադայի համար, որին հավակնում է Ճապոնիայի մայրաքաղաքը, հարկ կլինի կառուցել 20 նոր մարզական օբյեկտ: «11-ը կլինեն մշտական, իսկ 9-ը՝ ժամանակավոր: Լիովին պատրաստ են շահագործման 15 օբյեկտներ, որոնք վերակառուցման կարիք չունեն, այնտեղ արդեն անցկացվել են խոշոր միջազգային մրցումներ»,-Տակեդայի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Տոկիոյից բացի 2020թ. Օլիմպիադան ընդունելու համար պայքարում են Ստամբուլը, Մադրիդը, Դոհան և Բաքուն: Թեկնածու քաղաքները հայտնի կդառնան 2012թ. մայիսին, իսկ ընդունող քաղաքը կընտրվի ՄՕԿ 125-րդ նստաշրջանում, որը կանցնի 2013թ. սեպտեմբերին Բուենոս Այրեսում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |