Ապրիլի 18-19-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը

Ապրիլի 18-19-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-19-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը: ԳԱԱ-ից հայտնում են, որ ապրիլի 18-ին գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքները:

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2011թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության անդամներ, հանրահայտ գիտնականներ, բարձրագույն ուսումական հաստատությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը հանդես կգա «Ավիացիայի զարգացման համաշխարհային միտումները և ավիացիոն գիտության արդի խնդիրները» զեկույցով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը կներկայացնի «Հովսեփ Օրբելու գիտական և գիտակազմակերպական գործունեությունը» զեկույցը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---