«ՎԱԶ-2107» ավտոմեքենաների արտադրությունը դադարեցվել է

«ՎԱԶ-2107» ավտոմեքենաների արտադրությունը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Իժևսկի ավտոգործարանի կոնվեյերից այսօր դուրս է եկել վերջին «Լադա 2107» ավտոմեքենան: Այսպիսով, «յոթնյակի» պատմությունը Ռուսաստանում ավարտվեց: Այդ մասին գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝մեջբերելով ԱՎՏՈՎԱԶ-ի մամլո կենտրոնը:

Ինչպես նշել են ընկերությունում, ավտոմեքենայի թողարկումը դադարեցնելը կապված է նրա հետ, որ «2012-ին «Լադա 2107» վաճառքները զգալիորեն կրճատվել են»:

«Լադա 2107»-ը դարձել է Իժևսկի ավտոգործարանի վերածննդի խորհրդանշանը: «Կլասիկան» և ուտիլիզացիայի պետական ծրագիրը նպաստել է վաճառքի աճին, թույլ են տվել գործարանին 2011-ին հասնել արտադրության ռեկորդային ծավալների՝ ամսական 10 հազար ավտոմեքենաներ, ստեղծել ավելի քան 2 հազար նոր աշխատատեղեր: Կոլելտիվն աճել է երկու անգամ՝ մինչև 4,7 հազար մարդ:

Իժևսկում արտադրվել է ընդամենը 332,5 հազար «Լադա» ավտոմեքենա և 39 հազար ապամոնտաժված սերիաներ ԱՊՀ երկրներ արտահանելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---