Հայաստանում կգործի նոր հայ-իրանական համատեղ ձեռնարկություն

Հայաստանում կգործի նոր հայ-իրանական համատեղ ձեռնարկություն

PanARMENIAN.Net - Տնտեսական նոր կապերի հաստատումը և համատեղ ձեռնարկությունների հիմնումը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այդ շրջանակներում «Հայէլեկտրամեքենա» ընկերության նախագահ Սեյրան Մաթևոսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության «Խորասան գյուղարդյունաբերություն» ընկերության գործադիր տնօրեն Հադի Աբդոլլահյանը ապրիլի 17–ին Պալատում կնքեցին հայ–իրանական համատեղ ձեռնարկություն հիմնելու պայմանագիր, որով նախատեսվում է «Հայէլեկտրամեքենա» ընկերության տարածքում հիմնել հեղուկներ արտամղող խորքային պոմպերի արտադրություն:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հավաստմամբ՝ բազմաթիվ նոր աշխատատեղեր ստեղծելով հանդերձ՝ կունենանք հայրենական նոր արտադրատեսակ, որը դուրս է գալու արտաքին շուկա՝միաժամանակ կատարելով նաև հայաստանյան պատվերները։ Հայրենական նոր առավել խնայողական պոմպերը կփոխարինեն արտերկրից ներմուծվող երբեմն ցածրորակ ու հատկապես տեղափոխման պատճառով բարձր գին ունեցող արտադրանքին, հայտնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---