Երևանում գերմաներենի ուսուցման նոր կենտրոն է բացվել17 ապրիլի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում այսօր բացվել է գերմաներեն լեզվի ուսուցման նոր կենտրոն, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչը և գործընկերը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը: ԿԳՆ-ից հայտնում են, որ մինչ բացման արարողությունը` նախարար Արմեն Աշոտյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը պաշտոնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: Կարևորվել է գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավումը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի գերմաներենի ուսուցումը Հայաստանում դրվի ավելի լավ հիմքերի վրա: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնել գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Գերմանիայի պետնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ առաջարկի համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության զարգացման հեռանկարներն ու բարեփոխման միտումները: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալում Բոլոնիայի գործընթացի շրջանակում և 2012-15 թվականներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Քանի որ այս տարի Հայաստանը նշում է գրատպության 500-ամյակը, իսկ Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, նախատեսվում են տարբեր միջոցառումներ. «Մեզ համար հաճելի կլինի, որ գերմանական գիրքը նույնպես ներկայացված լինի մեր երկրում»,-ասել է ՀՀ ԿԳ նախարարը: Այնուհետև Կորնելիա Պիպերը և Արմեն Աշոտյանը մասնակցել են Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացմանը: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով նորաբաց կենտրոնի մուտքը կրթական համակարգ, նշել է, որ վերջին մի քանի տարիներին հայ-գերմանական կրթական ծրագրերի ծավալը եռակի աճել է: «Գերմանիան մեր կարևոր կրթական գործընկերներից է: Մեր արժեհամակարգը խարսխված է կրթության վրա, ինչը կարևոր հանգամանք է եվրոպական ինտերգրացիայի ճանապարհին: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս կենտրոնը կնպաստի, որ Հայաստանում բացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ»,-նշել է Արեմեն Աշոտյանը: Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը, իր ելույթում կարևորելով կենտրոնի բացումը, շեշտել է. «Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին պաշտոնական այցը Հայաստան համընկել է այս կենտրոնի բացմանը, ինչը երկկողմ քաղաքական հարաբերությունների արդյունք է: Ես հուսով եմ, որ Գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնը կխթանի երկկողմ կրթական քաղաքականության զարգացմանը և կնպաստի, որ գերմաներենը Հայաստանի քաղաքացիների համար դառնա արդյունավետ հաղորդակցության միջոց»: Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն Նելլի Սողոմոնյանը տեղեկացրել է, որ կենտրոնում գործում է նաև գրադարան և ժամանակակից գրականությամբ համալրված ընթերցասրահ: Այն հնարավորություն կընձեռի նորագույն ուսումնական նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ սովորել գերմաներեն: Կենտրոնում կազմակերպվելու են գերմաներենի պարապմունքներ, իրականացվելու են մասնագիտական խորհրդատվություն և մասնագետների փոխանակման ծրագրեր. «Համոզված եմ՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը հայ- գերմանական մշակութային երկխոսության լրացուցիչ հարթակ կհանդիսանա: Այստեղ նախատեսվում են նաև մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպել, որոնք կենտրոնը նաև հասարակական երկխոսության նոր հնարավորությունների և հանդիպումնների հաճելի վայր կդարձնեն»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |