ՀՀ գյուղնախարարությունն ու ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը կշարունակեն համագործակցությունը17 ապրիլի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև ձեռք բերված համաձայնագրով ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը լուրջ մասնակցություն է ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացմանն օժանդակելու գործում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Այսօր Ռալֆ Յիրիկյանը կրկին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հյուրն էր: Հանդիպման նպատակը համագործակցությունը շարունակելու նոր պայմանավորվածության վավերացումն էր: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա ձեռք բերված դրական տեղաշարժերը, նախարարը մատնանշել է նաև ընթացիկ տարվա ծրագրերն ու գերակայությունները: «Այսօր պետությունն աշխատում է ամեն կերպ օժանդակել գյուղացուն, կանգնել նրա կողքին: Գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղվածկառավարության ծրագրերը շարունակական են և ընդգրկուն: Սակայն այսօր էլ ոլորտը ներդրումների և օժանդակության մեծ կարիք ունի, և Դուք անցած տարի բազմաթիվ անգամներ մեր կողքին եք եղել՚,- նշեց նախարարը: Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում նույնպես շարունակել համագործակցությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |