Հունիսի 29-ին Զվարթնոցի տաճարում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փատառատոնի բացումը

Հունիսի 29-ին Զվարթնոցի տաճարում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փատառատոնի բացումը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կազմակերպվել էր մամուլի ասուլիս` նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Ասուլիսին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը:

Սամվել Հարոյանը մանրամասներ է ներկայացրել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի վերաբերյալ, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 29-ին Զվարթնոցի տաճարում: Փառատոնին մասնակցելու են Սփյուռքի տարբեր համայնքների մշակութային ներկայացուցիչներ, ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն «Հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովը» (ապրիլի 20-23-ը), «Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը» (հոկտեմբերի 4-7-ը), «Պարարվեստի օրեր» (հունիսի 25-ից հուլիսի 15-ը) «Երգչախմբային արվեստի օրեր» (հուլիսի 25-ից օգոստոսի 15-ը), անհատ կատարողների ելույթներ (հունիս-հոկտեմբեր), «Դուդուկի համահայկական փառատոն» (սեպտեմբերի 6-18-ը):

Փառատոնի շրջանակում նախատեսվում են 50-ից ավելի միջոցառումներ` բացօթյա համերգներ Երևանում, մարզերում և ԼՂՀ-ում, համերգներ ՀՀ և ԼՂՀ բազմաթիվ համերգասրահներում, վարպետության դասընթացներ պարուսույցների և խմբավարների համար, ֆլեշմոբեր, կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, ինչպես նաև հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ:

ՀՀ սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում կհոգա մասնակիցների սննդի ծախսերը, անհրաժեշտության դեպքում կտրամադրի հյուրատուն, կվարձակալի համապատասխան դահլիճներ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, կապահովի փոխադրամիջոցով, կիրականացնի միջոցառումների կազմակերպական աշխատանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---