Թուրքական իշխանությունները գերմանական նավի վրա որոնում են իրանական զենք Սիրիայի համար

Թուրքական իշխանությունները գերմանական նավի վրա որոնում են իրանական զենք Սիրիայի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել գերմանական Atlantic Cruiser նավի զննությանը, որը պահվել է Իսկենդերոն քաղաքի նավահանգստում և կասկածվում է սիրիական զորքերի համար սպառազինություն տեղափոխելու մեջ, ապրիլի18-ին հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ թուրքական իշխանությունները տեղեկատվություն են ստացել, որ Atlantic Cruiser նավը զենք և զինամթերք է տեղափոխում Իրանից, որոնք նախատեսված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի համար:

Սակայն Bockstiegel նավատեր ընկերությունը հայտարարել է, որ նա ոչ մի տվյալներ չունի, որոնք նշում են, որ Atlantic Cruiser նավը զենք է տեղափոխում Սիրիա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---