ԵԽԽՎ-Ն ԺԱՄԿԵՏ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Մինչ ընթացիկ տարվա սեպտեմբեր Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները երկրում ներքաղաքական իրավիճակը կարգավորելու համար: Այդ մասին ասվում է հատուկ բանաձեւում, որը երեկ երեկոյան ընդունվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանում ստեղծված իրավիճակի քննարկմանը նվիրված նիստում: Փաստաթղթի համաձայն, առաջիկա 5 ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունները պետք է, մասնավորապես, ապահովեն հանրահավաքների եւ երթերի անարգել անցկացումը, նորմալ պայմաններ ստեղծեն ԶԼՄ-ների գործունեության համար` հատկապես շեշտելով ընդդիմադիր «Ա1+» հեռուստակայանին եթեր տրամադրելու հարցը, ազատ արձակել ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին, չխանգարել բնակչության անարգել տեղափոխմանը երկրի տարածքով եւ այլն: ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է արել անցկացնել վերջին ժամանակներս Հայաստանում տեղ գտած մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի շուտափույթ եւ բաց քննություն: Եվրախորհրդարանականները պարտավորեցրել են Հայաստանի ղեկավարությանը այդ ժամանակահատվածում մշտապես իրենց տեղյակ պահել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում առաջադրված պահանջները կատարելու համար: Բացի այդ, ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին մինչեւ հունիս զեկույց ներկայացնել երկրում օրինականության վերականգնման վերաբերյալ: Նշված բնագավառներում առաջընթացի բացակայության դեպքում սեպտեմբերին հայկական պատվիրակության անդամակցությունը ԵԽԽՎ-ում կարող է դադարեցվել: Ինչ վերաբերում է հայկական ընդդիմության պահանջին` երկրի գործող իշխանությունների վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, ԵԽԽՎ-ն հիշեցրել է, որ չնայած կեղծիքներին, որոնք տեղ էին գտել Հայաստանում 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, դրանց արդյունքները այնուամենայնիվ կասկածի տակ չի դրվել: Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները այդպես էլ չկարողացան որոշել, թե հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի Սահամանադրական դատարանի ապրիլի 16-ի վճիռը որոշում է եղել թե ուղղակի առաջարկություն: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը իր գործունեությունը ծավալել երկրի Սահմանադրության շրջանակներում եւ խուսափել բռնությունից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---