Այս տարի ևս կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային անվճար սպասարկում

Այս տարի ևս կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային անվճար սպասարկում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2011թ.ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով՝ թիվ 1 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ- Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան»մարզադաշտ: Թիվ 2 երթուղի՝ «Հրազդան»մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա- Կորյունի - Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան - Մոսկովյան - Սարյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. -«Հրազդան» մարզադաշտ: Թիվ 3 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը`նույն ուղեգծով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---