ՂԸՐՂՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹՎԱԾ ՀԱՅԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ներկայումս Ղըրղստանում բնակվում է շուրջ 3000 հայ: Այդ մասին «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է Ղըրղստանում Հայաստանի դեսպան Էդուարդ Խուրշուդյանը` նշելով, որ վերջին ժամանակներս տեղի հայ համայնքը համալրվում Է նաեւ Թուրքմենստանից ներգաղթած հայերով: Բացի այդ, նրա խոսքերով` Ղըրղստանում բնակվում են 1,5 հազար հայ մահմեդականներ` համշեր: Վերջիններս, ինչպես նշել է դեսպանը, համայնքի կյանքից դուրս են մնացել, ինչը մտածելու տեղիք պետք է տա, քանի որ տարբեր ուժեր փորձում են նրանց իրենց կողմը գրավել` այդ թվում թուրքական համայնքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---