Իրավապաշտպանները դեմ են Հաղթանակի օրը «ստալինոբուսների» հայտնվելուն հետխորհրդային երկրներում

Իրավապաշտպանները դեմ են Հաղթանակի օրը «ստալինոբուսների» հայտնվելուն հետխորհրդային երկրներում

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ նախկին ԽՍՀՄ մեծ քաղաքներում Իոսիֆ Ստալինի պատկերով ավտոբուսների գործարկման գաղափարի սուր քննադատությամբ, գրում է Korrespondent.net-ը:

«Այսօր Ստալինի կերպարի քարոզչությունը խայտառակություն է երկրի համար, վկայություն, որ այդ երկիրը ոչինչ չի հիշում: Սա Ռուսաստանի վարկաբեկում է: Դա ձեռնտու է միայն նրանց, ովքեր ցանկանում են Ռուսաստանը վտարանդի դարձնել»,- Ինտերֆաքսին ասել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արսենի Ռոգինսկին:

«Հաղթանակի ավտոբուս» նախագծի հեղինակ Վիկտոր Լոգինովն իր բլոգում հաղորդել է, որ «ստալինոբուսները» կգործարկվեն Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի և ԱՊՀ 40 քաղաքներում: Միաժամանակ, նա նշել է, որ նախագծի իրագործման համար չի բավականացնում շուրջ 150 000 ռուբլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---