Բացվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը

Բացվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպված Գրողների համահայկական 6-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Համաժողովին մասնակցումն է շուրջ 100 գրող` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, այդ թվում շուրջ 60 սփյուռքահայ պատվիրակ 21 երկրից:

Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ողջույնի ուղերձները:

Ջերմորեն ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդանշական համարեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը սկսվում է հենց «Գրողների համահայկական վեցերորդ համաժողով»-ով, և համաժողովը տեղի է ունենում այն օրերին, երբ ողջ հայ ժողովուրդը տոնախոմբում է հայ գրատպության 500-ամյակը: Նախարարը նշեց երեք հիմնախնդիր, որոնց լուծման առաջամարտիկներից է հայ գրողը: Դրանք են` Սփյուռքում նահանջ ապրող ոսկեղենիկ մայրենիի պահպանումը, Հայոց հեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար պայքարը և 20-ամյա Հայաստանի Հանրապետության հզորացումը, Սփյուռքը հայաստանակենտրոն դարձնելու, ինչպես նաև Հայաստանի շուրջ համախմբելու կարևորգույն խնդիրները: Շնորհակալություն հայտնելով հայ գրողներին` Հ.Հակոբյանը մաղթեց բազմաբեղուն ստեղծագործական ուղի:

Նախարար Հ.Հակոբյանը հրապարակեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը, որով մի խումբ սփյուռքահայեր «Մայրենի լեզվի օր» տոնի առթիվ պարգևատրվում են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նախարարը ՀՀ վարչապետի հուշամեդալներ հանձնեց բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Համբիկ Մարտիրոսյանին (Լիբանան), գրող, «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանին (Ֆրանսիա), բանաստեղծուհի, «Անդրադարձ» թերթի խմբագիր Անուշ Նագգաշյանին (Իսրայել):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---