Գրողների 6-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես

Գրողների 6-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ նախաձեռնությամբ Գրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում տեղի ունեցավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչության տնօրեն Նաթան Եպիսկոպոսը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Իսահակյանը, սփյուռքահայ գրողներ և այլոք:

Շնորհանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցությամբ ստեղծված բարեկամությունը պետք է զարգանա, ամրանա և անպայման արդյունքներ տա»: Նախարարը ներկայացրեց 2009-2011թթ. ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ջանքերով հրատարակված գրքերը` կարևորելով և գրողներին հորդորելով տեղերում հետազոտական խմբեր կազմել` հայ համայնքների պատմությունը գրի առնելու համար: Հ.Հակոբյանը ներկա հեղինակներին հորդորեց նաև իրենց գրքերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում տեղադրելու համար:

Ներկաներին ողջունեցին նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ա.Իսահակյանը, Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժ. Սնխչյանը և ուրշներ: Նրանք մեծապես կարևորեցին ՀՀ սփյուռքի նախարարության դերը Սփյուռքը համախմբելու գործում:

Ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակված` «Գրական տեղեկատու 2011», վիրահայ գրողների ստեղծագործությունների «Վերնատուն», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» ժողովածուները, «Արմեն Դարյան – Մատյան բանավոր խոսքի» գիրքը, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---