ԱՄՆ Ջեքսոն-Վենիկի ուղղումը կարող են չեղյալ հայտարարել արդեն այս տարի

ԱՄՆ Ջեքսոն-Վենիկի ուղղումը կարող են չեղյալ հայտարարել արդեն այս տարի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսականները մտադիր են արդեն ընթացիկ տարում չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակման վերաբերյալ Ջեքսոն-Վենիկի ուղղումը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդինի խոսքով` դա, սակայն, տեղի կունենա այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» ընդունման հետ միասին:

Կարնեգիի վաշինգտոնյան հիմնադրամում Կարդինը հայտնել է, որ կոնգրեսը կանի ամեն հնարավոր բան «Մագնիտսկու ցուցակի» ընդունման հետ միասին Ջեքսոն-Վենիկի ուղղումից հրաժարվելու համար: Միևնույն ժամանակ սենատորը նշել է, որ հայտնի չէ, թե դրան ինչպես կարձագանքի Բարաք Օբամայի վարչակազմը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---