Բրեյվիկը սպանությունների ժամանակ առաջնորդվել է «գլխում եղած ձայներով»

Բրեյվիկը սպանությունների ժամանակ առաջնորդվել է «գլխում եղած ձայներով»

PanARMENIAN.Net - Ահաբեկչության և 77 մարդկանց կանխամտածված սպանության համար դատապարտված Անդերս Բրեյվիկը հայտարարել է, որ իրեն սպանության են դրդել գլխում եղած ձայները:

«Հարյուրավոր ձայներ իմ գլխում կրկնում էին` «չանե'ս դա, չանե'ս դա»: Բայց ես արդեն շրջապատված էի: Իմ շուրջ մարդիկ էին, ես հանեցի ատրճանակն ու որոշեցի` հիմա կամ երբեք», հաղորդում է Pravda.ru-ն Բրեյվիկը խոսքերը, ով պատմել է Ուտեյա կղզում հաշվեհարդարի մասին:

Ահաբեկիչը պատմել է, որ մակույկավարի ծառայություններից է օգտվել, որպեսզի փոխադրվի կղզու ճամբար: Նա մակույկավարին հաղորդել է Օսլոյում կառավարական թաղամասի պայթյունի մասին: Բրեյվիկի խոսքով` իրեն հաղորդել են, որ կղզում գտնվում է մեկ ոստիկան, որը զինված չէ:

Ինչպես հաղորդել է մարդասպանը, հասնելով կղզի` ինքը մի քանի կրակոց է արձակել` հասկանալով, որ ոստիկանն իր հետ զրույցի ժամանակ ինչ-որ բան է կասկածել: Դրանից հետո նա շոկային վիճակի մեջ է հայտնել, թեև մանրամասն պատմել է տեղաշարժման երթուղու և հաշվեհարդարի միջոցների մասին: Այդպես, Բրեյվիկը պատմել է, որ վիրավորների հարցերը լուծում էր ստուգողական կրակոցով գլխին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---