ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն տեղի կունենա

ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն տեղի կունենա

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 20:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի:

ԵՀՊ-ից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ:

Ոգեկոչման արարողությունն արդեն նաև ԵՊՀ-ի պատերի ներսում է արվում: Յուրաքանչյուր ուսանող մոմ կդնի ճեմասրահի աստիճանների վրա, և ավելի քան 400 վառվող մոմերով կստացվի 97 թիվը և խաչ, որի մոտ հոգեհանգստյան արարողություն կկատարեն հոգևորականները` բուհերի ուսանողների ու երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագի մասնակցությամբ:

Մոմավառությանը ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, իսկ ապրիլի 24-ի առավոտյան ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ և ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---