Տաբակովն ու Մակովեցկին չեն կարողացել մասնակցել Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառմանը

Տաբակովն ու Մակովեցկին չեն կարողացել մասնակցել Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառմանը

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս դերասան Օլեգ Տաբակովն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնական միջոցառումներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հոբելյանական միջոցառումների մամլո պատասխանատու Նունե Ալեքսանյանը, դերասանի վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է:Միջոցառման հատուկ հյուրերի թվում էր նաև ՌԴ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Սերգեյ Մակովեցկին, որը նույնպես չի կարողացել գալ Հայաստան:

Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք:

Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---