Երիտասարդ. Ես կգամ ջահերով երթին այնքան ժամանակ, մինչև Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա

Երիտասարդ. Ես կգամ ջահերով երթին այնքան ժամանակ, մինչև Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա

PanARMENIAN.Net - «Ես ամեն տարի գալիս եմ ջահերով երթին և իմ յուրահատուկ պարտքն եմ համարում դա»,- ասել է ավանդական ջահերով երթին մասնակցող Նարինե Սարգսյանը: «Սրանով ես ոչ միայն հարգում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև ցույց եմ տալիս, որ դեմ եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած հարաբերություններին, քանի դեռ մենք պահանջատեր երկիր ենք:

Մենք պետք է ոչ թե ողբացող ազգի տպավորություն թողնենք, այլ փաստերով, հզոր կամքով ստիպենք Թուրքիային հասկանալ, որ նա այլ ճար չունի, քան ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հատուցել»,- ընդգծել է նա:

Ջահերով երթին մասնակցող երիտասարդ Կարեն Դավթյանն իր հերթին նշել է, որ եկել է ցույց տալու իր զայրույթը թուրք ազգի նկատմամբ: «Ուզում եմ իմ բողոքն արտահայտել այն երկրներին` հանձին ԱՄՆ-ին, որոնք մինչ օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած, որ դա իրավական տեսակետից ապացուցված փաստ է: Իսկ նրանք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դեռևս չեն ընդունում դա: Ես կշարունակեմ գալ ջահերով երթին այնքան ժամանակ, մինչև Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա»,- շեշտել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---