ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնել 500 հազար սիրիացիների![]() 24 ապրիլի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ համաշխարհային պարենային ծրագիրն ընդլայնում է օգնության ծավալը Սիրիայի ներսում տեղափոխված անձնանց համար, մտադրություն ունենալով առաջիկա շաբաթներին մթերքների հավաքածուներ ստացող մարդկանց թիվը հասնել 500-ի: «Սիրիացիները բռնությամբ համակված շրջաններում պայքարում են, որպեսզի կերակրեն իրեն ընտանիքներին, և ՀՊԾ-ն անհանգստացած է պարենային անվտանգության իրավիճակի բացասական զարգացման հնարավորությամբ»,- ասել է ՀՊԾ գործադիր տնօրեն Էրտարինա Կոզինան: Նրա խոսքով, օգնության ընդլայնումը տեղի է ունենում Սիրիական արաբական կարմիր կիսալուսնի հարցման համաձայն, և կազմակերպությունը պատրաստ է մարդասիրական օգնության ընդլայնմանը, երբ մուտք թույլատրվի երկիր: Ավելի վաղ ՄԱԿ-ը մշակել է պլան, որի համաձայն մտադիր է մոբիլիզացնել 180 մլն դոլար Սիրիայում կես տարվա ընթացքում մարդասիրական գործողությունների ֆինանսավորման համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |