Այսօր մտավոր սեփականության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր մտավոր սեփականության միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը բացատրեց, որ օրենքով սահմանված կարգով մտավոր սեփականությունը` իրավունքն է: Այն բաժանվում է երկու հիմնական ճյուղերի` հեղինակային իրավունքի և արդյունաբերական սեփականությայն: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության պահպանության գործակալությունը զբաղվում է արդյունաբերական սեփականության գրանցումով:

«Հեղինակային իրավունքի դեպքում մենք գրանցում չենք իրականացնում, չնայած որ ամենաշատ խախտումները կատարվում են հենց արվեստի բնագավառում: Սակայն մեր գործակալությունը զբաղվում է միայն արդյունաբերական սեփականության գրանցումով»,- ասաց բանախոսը:

Գործակալությունը ընդունում է հայտեր, իրականացնում փաստաթղթային ստուգումներ, այնուհետև`պաշտոնական տեղեկագիր տալիս: Սակայն իրավունեքների խախտումների արձանագրման հետ կապված որևէ գործոռույթ չի իրականացնում: «Հիմնականում տեղեկանում ենք դրանց մասին մամուլից: Եթե կազմակերպությունները կամ անհատները ցանկանում են տեղեկություն ստանալ՝ կան խախտումներ, թե ոչ, նրանք կարող են դիմել մեզ»,- նշեց Խաչիկյանը:

Ի դեպ, պարզվում է, որ գործակալությունը հիմնականում առնչվում է ապրանքային նշաններին վերաբերող խախտումների հետ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---