D-Link հետազոտությունների կենտրոնը կսկսի գործել Գյումրու տեխնոպարկի տարածքում 2013թ. հունիսից

D-Link հետազոտությունների կենտրոնը կսկսի գործել Գյումրու տեխնոպարկի տարածքում 2013թ. հունիսից

PanARMENIAN.Net - «Դ-Լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը հանդիսանում է ցանցային և հեռահաղորդակցության սարքավորումների մշակման և արտադրության մեջ մասնագիտացած համաշխարհային առաջատարներից: «Դ-Լինկ ինտերնեշնլ»ՊՏԵ ԼՏԴ» ընկերության 127 տարածաշրջանային գրասենյակներն իրականացնում են սարքավորումների վաճառք և սպասարկում ավելի քան 100 երկրներում` դարձնելով այս ընկերությունը վաճառքի ծավալներով առաջատար համանման ընկերությունների շարքում:

Կառավարությունը ապրիլի 26-ի նիստում որոշում է կայացրել ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին: «Դ-Լինկ ինտերնեշնլ»ՊՏԵ ԼՏԴ» ընկերության կողմից Հայաստանի ընտրությունը` որպես տարածաշրջանային կենտրոն պայմանավորված է այս երկրի` տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած մեծ ներուժով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում գրանցված հաջողություններով: Գյումրիում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների առկա ենթակառուցվածքները և ՀՀ կառավարության ծրագրերն` ուղղված Շիրակի մարզում այս ոլորտի զարգացմանը, ապահովում են անհրաժեշտ պայմաններ >«Դ-Լինկ ինտերնեշնլ»ՊՏԵ ԼՏԴ» ընկերության տարածաշրջանային խոշոր հետազոտական կենտրոնի հիմնադրման համար: Կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագիրը նախատեսված է առնվազն 25 տարվա համար: Այսպիսի կենտրոնի ներկայությունը Գյումրիում կնպաստի Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը` խթանելով օտարերկրյա ներդրումների և արտահանման աճը, ստեղծելով բարձր վարձատրվող աշխատատեղեր: Գյումրիում >«Դ-Լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2011թ.-ի հուլիսից, և ընկերության հիմնադրած կենտրոնում աշխատում են 8 վերապատրաստված մասնագետներ:

«Դ-Լինկ» հետազոտությունների կենտրոնը Գյումրիում հագեցված է լինելու ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն է տալու մշակել և թեստավորել ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային շուկայի պահանջներին համապատասխան նորարարական արտադրանք:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, լենտրոնը կգործի 2013թ.-ի հունիսից: Ծրագրի արժեքը կազմում է 8.5 մլն ԱՄՆ դոլար, որից 1 մլն ԱՄՆ դոլարը կտրամադրվի թեստավորման լաբորատորիայի հիմնադրմանը: «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը հանձնվող տարածքում կկառուցվի նոր մասնաշենք` «Դ-Լինք» հետազոտությունների կենտրոնի գործունեությունը ապահովելու նպատակով: Կենտրոնի տարածքը կազմելու է 870 ք. մ., որը ներառելու է 2 լսարան, թեստավորման և հետազոտությունների սենյակներ և հանդիպումների սենյակ: Ծրագրի իրականացման առաջին տարվա համար ակնկալվող արդյունքներն են` մինչև 50 աշխատատեղերի ստեղծում, այդ թվում` 35-40 ինժեներ-ծրագրավորո, օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանում Շիրակի մարզում, տարածաշրջանում իր բնույթով և ծավալներով եզակի կենտրոնի հիմնադրում Գյումրիում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---