Հայտնի են դարձել Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամների անունները

Հայտնի են դարձել Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամների անունները

PanARMENIAN.Net - Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են 2012-ին ժյուրիի ամբողջական կազմը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, դատավորների ցուցակում, ովքեր գնահատելու են փառատոնում ներկայացված 22 ֆիլմերը, ընդգրկված են չորս դերասաններ և մեկ ֆրանսիացի մոդելյեր Ժան Պոլ Գոթյե:

Անվանի դիզայներին ընկերակցելու են չորս դերասաններ՝ պաղեստինուհի Հիամ Աբբասը, բրիտանացի Էվան Մաքգրեգորը, ֆրանսուհի Էմանուել Դեվոն, գերմանուհի Դայան Կրյուգերը:

Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև երեք ռեժիսորներ՝ բրիտանուհի Անդրեա Առնոլդը, ամերիկյան ռեժիսոր Ալեքսաներ Փեյնը, Հաիթիի մշակույթի նախկին նախարար, ռեժիսոր Ռաուլ Պեկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---