Դնեպրոպետրովսկում միանգամից մի քանի պայթյուն է տեղի ունեցել՝ կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն![]() 27 ապրիլի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում իրար հաջորդածպայթյուններից 27 մարդ է տուժել, հայտնում է Ուկրաինայի ԱԻՆ-ը: Նախարարությունում պաշտոնապես հաստատել են չորս պայթյունների մասին տեղեկությունները: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, պայթյունների թիվն ավելին է եղել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ տրամվայի կանգառում: Պայթել է աղբարկղում եղած պայթուցիկ սարքը: Դրան հաջորդել է պայթյունը «Ռոդինա» կինոթատրոնի մոտ, այնուհետև տեղական այգու շրջանում, իսկ չորրոդը նույնպես տրամվայի կանգառից ոչ հեռու: Քաղաքի բնակիչները խուճապի են մատնվել: ՌԲԿ-Ուկրաինան հայտնել է, որ քաղաքում խափանվել է բջջային կապը: Դատախազությունը քրեական գործ է հարուցել: Դատախազությունը կատարավածը որակել է որպես ահաբեկչություն: Նախագահ Յանուկովիչը խոստացել է հետաքննության համար ներգրավել «լավագույն խուզարկուներին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |