ՌԴ ԱԳՆ. Սիրիայում հրադադարը վերջնականորեն չկայացավ զինված ընդդիմության սադրանքների պատճառով

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում հրադադարը վերջնականորեն չկայացավ զինված ընդդիմության սադրանքների պատճառով

PanARMENIAN.Net - Սիրիայում Քոֆի Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին խոչընդոտում են գրոհայինները, որոնք, ըստ էության, կիրառում են ահաբեկչության ռազմավարություն, կարծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Vesti.ru-ն:

Ըստ նրա, նման քայլեր իրականացվում են նրա համար, որպեսզի Աննանի ծրագիրը չիրականացվի, իսկ միջազգային հանրությունը զայրանա չկայացած կարգավորման առնչությամբ և արտաքին միջամտություն իրականացնի:

Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհվածների թիվը գերազանցում է 9 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---