Ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է

Ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է: Այն նշվում է 2003 թվականից, երբ Աշխատանքի համազգային ընկերությունը (ԱՀԸ) ապրիլի 28-ը Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր հռչակեց: Այս որոշման նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի շուրջ: Նպատակներից մեկն էր նաև հասկանալ` արդյոք աշխատանքի պահպանման մշակույթի սետղծումն ու կիրառումը կօգնի նվազեցնել մահերի թիվը աշխատատեղերում:

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա մտահղացումը գալիս է զոհված աշխատակիցների հիշատակի օրվանից, որն առաջին անգամ նշվել է ամերիկացի և կանադացի աշխատողների կողմից 1989 թվականին` ի հիշատակ աշխատատեղում զոհված կամ վնասվածք ստացած աշխատակիցների:

Այսօր ավելի քան 100 երկրներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, որոնց նպատակն է հանրության ուշադրությունը դարձնել աշխատանքի պաշտպանության ոլորտի չլուծված խնդիրներին:

ԱՀԸ գնահատականով` աշխարհում ամեն օր աշխատավայրում ստացած անհաջող պատահարների և հիվանդությունների հետևանքով մոտ 5000 մարդ է մահանում: Տարվա ընթացքում այդ թիվը հասնում է 2-ից 3 մլն: Դրանցից մոտ 350 հազարը` դժբախտ պատահարներ են մահվան ելքով, մոտ 1.7-2 մլն-նն էլ` աշխատավայրում ձեռք բերած հիվանդությունների պատճառով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---