«Ալ Քայեդան» այլևս չի կարող մեծաքանակ զոհերով ահաբեկչություն կատարել, գտնում են ԱՄՆ-ում

«Ալ Քայեդան» այլևս չի կարող մեծաքանակ զոհերով ահաբեկչություն կատարել, գտնում են ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - «Ալ Քայեդա» միջազգային ահաբեկչական ցանցը այլևս չի կարող մեծաքանակ զոհերով ահաբեկչություն կատարեл: Ինչպես հայտնում է MIGnews-ը, նման կարծիքի են ԱՄՆ հետախուզական և հակաահաբեկչական ծառայությունների պաշտոնյաները:

ԱՄՆ կառավարության փորձագետները ևս գտնում են, որ քիմիական, կենսաբանական կամ ճառագայթային ատոմային զենքի կիրառմամբ հարձակման հավանականությունը փոքր է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի տեղակալ Ռոբերտ Քարդիլլոն:

Ըստ Քարդիլլոյի, «Ալ Քայեդայի» կորիզը մի շարք ռազմավարական անհաջողություններ կրեց կապված «արաբական գարնան» հետ՝ զանգվածային բողոքի ու ժողովրդական ընդվզման հետ իսլամական երկրներում, որտեղ արդեն չեն համակրում «Ալ Քայեդայի» դավանած կոշտ ու բռնի իսլամին, հայտնում է rosbalt.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---