Աֆղանստանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները

Աֆղանստանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավային Քանդահար գավառում գրոհայինների հետ փոխհրաձգության արդյունքում զոհվել է անվտանգության ուժերի երկու աշխատակից, երկու մահապարտ սպանվել է:

Ապրիլի 28-ին գրոհայիններին հաջողվել է ներս խուժել պահպանվող տարածք, որտեղ գտնվում են կառավարական հաստատությունները: Ծայրահեղականներն ունեին պայթուցիկով գոտիներ, նռնակներ ու ինքնաձիգեր:

Մարտը տևել է մոտ 30 րոպե: Պաշտոնյաներից ոչ ոք չի տուժել, հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---