Ferrero-ն 3,05 մլն դոլար կվճարի Nutella-ի օգտակարության մասին կեղծ տեղեկությունների համար

Ferrero-ն 3,05 մլն դոլար կվճարի Nutella-ի օգտակարության մասին կեղծ տեղեկությունների համար

PanARMENIAN.Net - Nutella շոկոլադի մածուկի արտադրող Ferrero ընկերությունը 3,05 մլն դոլար կվճարի Nutella-ի գովազդի համար, որը կեղծ տեղեկություններ է տարածել այդ ապրանքի օգտակարության մասին:

Ամերիկացիները, որոնք Nutella են գնել 2008թ. հունվարի 1-ից մինչև 2012թ. փետրվարի 3-ը, կարող են պաշտպանել իրենց շահերը մինչև 2012թ. հուլիսի 5-ը և ստանալ 4 դոլար շոկոլադե մածուկի մեկ բանկայի և 20 դոլար՝ 5 բանկայի համար, հայտնում է gazeta.r-ն:

Անցյալ տարի Կալիֆորնիայի բնակչուհին առաջարկել է խմբային հայց ներկայացնել Ferrero ընկերության դեմ: Նա Nutella-ով է կերակրել իր դստերը, համարելով այն օգտակար, սակայն, պարզվել է, որ այն պարունակում չափից շատ քաղցր ու յուղոտ բաղադրիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---