Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը

Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ երեք ամսից ավել տեղական ինքնակառավարման և պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։

Նրանք նաև նշում են, որ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանաբանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետևանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլիոն դրամը։

Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երևանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։ Ուստի, հասարակական և կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելու և դրանց սպառնող վտանգը վերացնելու համար ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Մաշտոցի պուրակում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---