Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մաքսանենգության հերթական փորձերն են կանխել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության հերթական փորձերն են կանխել:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Մաքսային ծառայությունից` «Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որը թաքցված է եղել ճամպրուկի բռնակում և ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:

Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները օրերս բացահայտել են թանկարժեք մետաղների անօրինական գործունության մի շարք դեպքեր ևս: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով համապատասխան պետական գրանցում և որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում: Ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երևանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող ևս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ 2010-ից օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ և հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը: Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---