ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց

ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց

PanARMENIAN.Net - ԵՊՀ ուսանողական խորհրուդն այսօր բողոքի ակցիա է նախաձեռնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: Ուսանողները պահանջել են, որպեսզի ԵԱՀԿ-ն անուշադրության չմատնի հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

«Ինչպես իմ, այնպես էլ բոլոր ուսանողների համար շատ կարևոր է նմանօրինակ բողոքի ակցիաների մասնակցելը, քանի որ մենք ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ միասնական ենք ու միշտ պատրաստ ենք միահամուռ պայքարել ցանկացած ստորության դեմ: Սա արդեն ազգային հարց է և մեծ կարևորություն ունի»,- ասել է ապագա թուրքագետ Գոռ Ավագյանը:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշել է, որ սա նախազգուշական բողոքի ակցիա էր, և իրենց նպատակը չի եղել այս ակցիային հնարավորինս շատ ուսանողներ ներգրավվել:

« Այստեղ ոչ թե թվաքանակն է կարևոր, այլ այն, որ առկա խնդիրը շտապ լուծում պետք է ստանա: Յուրաքանչյուր օր հակառակորդի կողմից կրակոցներ են լսում սահմանամերձ շրջանների բնակիչները ու իրենց կյանքին սպառնացող վտանգ զգում: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնել է միջնորդական առաքելություն և պետք է կարգի հրավիրի ռազմատենչ Ադրբեջանին»,- ասել է Ցոլակ Ակոպյանը` հավելելով, որ եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա իրենք այս անգամ պահանջելու են Հայաստանի իշխանությունից հզոր հակահարված տալ հակառակորդին, քանի որ այսպես այլևս հնարավոր չէ հանդուրժել:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչն ուսանողներին վստահեցրելմ է, որ իրենց ձայնը լսելի կլինի ամենաբարձր ատյաններում ու չի անտեսվի ոչ մեկի կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---