Սերժ Սարգսյանն այցելել է Ազատանի հիմնանորոգված և Մայիսյանի նորակառույց մշակույթի տներ

Սերժ Սարգսյանն այցելել է Ազատանի հիմնանորոգված և Մայիսյանի նորակառույց մշակույթի տներ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի մի քանի համայնքների հիմնանորոգված կամ կառուցման ընթացքում գտնվող կրթական, մշակութային հաստատություններ: Նախագահականից հայտնում են, որ դրանցում իրականացված աշխատանքների զգալի մասը նախատեսված է եղել ՀՀ նախագահի 30.07.2008թ. կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցով: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ծանոթացել է Ազատան գյուղի հիմնանորոգված և Մայիսյանի նորակառույց մշակույթի տներում իրականացված աշխատանքներին, այս հաստատություններում ստեղծված պայմաններին:

Նախագահն այցելել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Աշոցք գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակ: 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2011թ. հուլիսին, նախատեսվում է ավարտել 2013թ. մայիսին:

Ամասիայի մանկապարտեզ-համայնքային կենտրոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված այս կենտրոնի պայմաններին, իրականացված աշխատանքների որակին:

Գյումրու վերակառուցված մարզադաշտում Հանրապետության նախագահը դիտել է ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև իր ապրիլի 7-ի այցի ժամանակ տրված հանձնարարականներին` Գյումրու «Մուշ-2» թաղամասի վերաբերյալ, ինչպես նաև զրուցել է նորակառույց այդ թաղամասում բնակարաններ ունեցող շահառուների հետ: Գյումրիում նախագահին զեկուցվել է նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող շինարարության ծրագրի ընթացքի մասին: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքների ընթացքին ևս: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել այդ կապակցությամբ ՀՀ կառավարության և «Դ-Լինկ ինտերնեշնլ» ընկերության միջև երկարաժամկետ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---