Սարկոզին դատի կտա Mediapart-ին, որը գրել է նախընտրական քարոզարշավի համար Քադդաֆի կողմից փոխանցված 50 մլն եվրոյի մասին

Սարկոզին դատի կտա Mediapart-ին, որը գրել է նախընտրական քարոզարշավի համար Քադդաֆի կողմից փոխանցված 50 մլն եվրոյի մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է դատի տալ Mediapart ինտերնետ-պորտալին, որտեղ մարտին հրապարակվել էր մի փաստաթուղթ, որի համաձայն Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆին 50 մլն եվրո է տրամադրել 2007թ Սարկոզիի նախընտրական քարոզարշավի կարիքները հոգալու համար, երկուշաբթի հաղորդել է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

«Մենք դատի կտանք Mediapart-ին…այդ փաստաթուղթը գերագույն կեղծիք է»,-լրագրողներին է հայտարարել Սարկոզին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական նոր սկանդալը զարգանում է այն ժամանակ, երբ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում կհանդիպեն գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդը: Առաջին փուլի արդյունքներով Սարկոզին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 27.1 տոկոս արդյունքով, մինչդեռ Օլլանդը ունի քվեների 28.63 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---