Վլադիմիր Կրամնիկ. Արոնյանի հետ 6-ից մեկ անհետաքրքիր պարտիա, արդեն իսկ լավ ցուցանիշ է![]() 30 ապրիլի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ցյուրիխում հայ շախմատիստ Լևոն Արոնյանի և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի միջև ընկերական հանդիպումը խաղաղ ելք է ունեցել: Մամլո ասուլիսի ժամանակ երկու շախմատիստներն էլ խոստովանել են, որ վերջին պարտիայում ոչ ոքիի համար չէին խաղում: Եվ Արոնյանը, և Կրամնիկը իրենց շանսերը լավագույնն էին համարում, երբեմն` միաժամանակ: Ինչպես շախմատիստները, այնպես էլ հանդիսատեսը միակարծիք էին, որ պայքարի առումով խաղը ստացվեց: « Արոնյանի հետ 6-ից մեկ անհետաքրքիր պարտիա, արդեն իսկ լավ ցուցանիշ է»,-Կրամնիկի խոսքը հաղորդում է chess-news.ru-ն: ՖԻԴԵ-ի վարկանիշի 2-րդ և 4-րդ համարները 6 պարտիա խաղացին: Առաջինում հաղթանակ տարավ Արոնյանը, 3-րդում` Կրամնիկը: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Խաղի ընդհանուր հաշիվն է 3:3: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |