ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Բարեկամություն» համույթի հերթական նախաձեռնությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Բարեկամություն» համույթի հերթական նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հովանավորում է Պարի միջազգային օրվան նվիրված` «Բարեկամություն» պետական անսամբլի հերթական նախաձեռնությունը:

Բազմաժանր պարացանկ, պրոֆեսիոնալ մոտեցում, սեր դեպի արվեստն ու քրտնաջան աշխատանք. այս ամենի համադրման արդյունքում, վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլն արդեն 25 տարի վայելում է հանդիսատեսի համակրանքը:

2008թ.-ին վաստակավոր կոլեկտիվի կոչմանն արժանացած համույթը հասցրել է նվաճել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հանդիսատեսի համակարանքը: Անսամբլն իր կատարումներով հանդես է եկել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի և այլ երկրների բեմերում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը խրախուսում է հայկական ազգային պարը ներկայացնելու համույթի տաղանդն ու պարարվեստին անմնացորդ նվիրումը:

«Ազգային պարը մտածողություն է. արժեքային համակարգ: Պարել որևէ ազգի պար, նշանակում է կերտել համապատասխան ազգային կերպար: «Բարեկամությանը» հաջողվել է մարմնավորել բերդի պես ամուր ու հաստատակամ հայորդուն և թավիշի պես նուրբ ու գեղանի հայուհուն: Աշխարհի տարբեր բեմերում մեր դարավոր արվեստի ճյուղերից մեկը ներկայացրած և հանդիսատեսի ծափեր վաստակած խումբը, անկախ ժամանակների փոփոխությունից, շարունակում է պահանջված և սիրված մնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է արվեստի «դեսպանների» գործունեությունը` հայի ինքնությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և հայ մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա: «Բարեկամություն» համույթն ավելի քան չորս ամիս ներգրավված է եղել «Սպարտակ» բալետի բեմադրման աշխատանքներում և շարունակում է մասնակցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներում:

«Բարեկամության» նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում իր պատրաստակամ աջակցությունը շարունակում է դրսևորել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---