Գերմանական ազգայնական կուսակցությունը պլանավորում է անցկացնել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ![]() 30 ապրիլի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության շարժում» ոչ մեծ ազգայնական կուսակցությունը (Pro NRW) պլանավորում է անցկացնել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ: Ինչպես հաղորդում է Die Welt-ը, միջոցառումը նվիրված է մայիսի 13-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախաձեռնության նպատակն է Գերմանիայի իսլամացման հետ պայքարը: Ենթադրվում է, որ մրցույթն ուղեկցվելու է մզկիթների դեմ ակցիաներով, ուր մասնակիցները պետք է գնան իսլամը ծաղրող պատկերներով: Նման ակցիաներ պլանավորվում է անցկացնել 25 մզկիթների առջև, դրանց կողքին պլանավորվում է տեղադրել շուրջ 100 պատկերներ, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |